Բաժիններ՝

Գերմանիան չի կարող ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվել գազամատակարարման հարցում. Մերկել

Գերմանիան չի կարող Ռուսաստանին ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում:

Այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, որն ուղիղ եթերում ցուցադրել են վրացական մի քանի հեռուստաալիքներ: «Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանում Եվրոպան ու Ռուսաստանը՝ այն ժամանակ ԽՍՀՄ-ը, սերտ համագործակցություն ունեին էներգետիկայի բնագավառում: Մենք չենք կարող Ռուսաստանի հետ համագործակցությանը ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում»,- նշել է Մերկելը:

«Ադրբեջանը, իհարկե, այն երկիրն է, որտեղից մենք կարող ենք գազ ստանալ, բայց եթե անկեղծ խոսենք՝ չկա հնարավորություն այդ գազն ստանալ նույն այն գնով, որով ստանում ենք ռուսական գազը»,- հավելել է նա: «Եվրոպայի համար ՌԴ-ից գազ ստանալն ավելի էժան է, քան մյուս երկրներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս