Բաժիններ՝

Չիլիում թունավոր ամպից ավելի քան հարյուր մարդ է տուժել. Biobio

Մարդկանց զանգվածային թունավորում է տեղի ունեցել Չիլիի արեւմուտքի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում, որոնց պատել է, հավանաբար, ծծմբի կարծր մասնիկներ պարունակող ամպը:

Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է Biobio ռադիոկայանը, հիվանդանոց են տեղափոխվել հարյուրից ավելի մարդիկ, որոնք գլխապտույտ ու սրտխառնոց են ունեցել: Դեղին գույնի ամպը, որը, «ենթադրաբար, ծծմբի օքսիդի կարծր մասնիկներ էր պարունակում», պատել է Կինտերոյի եւ Պուչունկավիի տարածքը, հայտնել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան: Նա կարգադրել է տեղի ունեցածի մանրակրկիտ հետազոտություն անցկացնել՝ պարզելու զանգվածային թունավորման ստույգ պատճառներն ու աղբյուրը:

Վալպարաիսոյի տարածաշրջանի նահանգապետը, որտեղ գտնվում են տուժած կոմունաները, դրանցում էկոլոգիական տագնապի «դեղին» (բարձր) մակարդակ է հայտարարել: Այնտեղ ժամանակավորապես չեղարկվել են ուսումնական հաստատությունների պարապմունքները եւ փակվել են մանկապարտեզներն այն կապակցությամբ, որ թունավորվածների մեծ մասը երեխաներ են ու դեռահասներ:

Կինտերոյում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում թունավորման արդեն երկրորդ դեպքն է: Օգոստոսի 21-ին այնտեղ հարկ է եղել տարհանել երեք քոլեջների սովորողներին այն բանից հետո, երբ 30 դեռահասների մոտ գլխապտույտ ու սրտխառնոց է սկսվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031