Եվրամիությունը Վրաստանին 45 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիությունը տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով՝ Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու որոշում է ընդունել: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում:

«Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերել 45 միլիոն եվրոյի չափով, ինչը երկրին կօգնի հոգալ ֆինանսական կարիքները, ապահովել տնտեսական կայունությունը և իրականացնել բարեփոխումներին ուղղված ծրագրեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը նշված օգնության նախաձեռնությամբ հանդես էր եկել նախորդ տարվա սեպտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30