
Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում:
Մեկնարկային տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել` առավելության հասնելով ԱՄԷ-ի ներկայացուցիչ Ահմեդ Ֆարհեդի նկատմամբ: Իսկ Տիգրան Պետրոսյանի մրցակիցը չի ներկայացել խաղին, և հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է տեխնիկական հաղթանակ:
Առաջին տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ ունեն մեկական միավոր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: