
ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճում է

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելացել է 13 տոկոս՝ կազմելով 141, 5 մլրդ դոլար:
Այդ մասին ապրիլի 13-ին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Խուան Սունպինը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներ չինական արտահանումը նշված ժամանակաշրջանում աճել է 14,8 տոկոսով՝ մինչեւ 99,9 մլրդ դոլար, ամերիկյան արտադրանքի ներմուծումը՝ 8,9 տոկոսով՝ մինչեւ 41,6 մլրդ դոլար: ՉԺՀ-ի դրական հաշվեմնացորդը կազմել է 58,2 մլրդ դոլար՝ ավելանալով 19,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: