
Անզգուշության հետևանքով կրակ է բռնկվել տանիքում

Ապրիլի 11-ին Հադրութի «ՀՓՄ»-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Մեծ Թաղեր գյուղում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ՝ 1945թ. ծնված Ա.Չ-ի կողմից վառարանից հանված մոխիրից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել հարևանությամբ տեղակայված հանգուցյալ Ի.Ա-ին պատկանող անմարդաբնակ առանձնատան տանիքում, ինչի հետևանքով այրվել է տանիքի մի մասը և պատշգամբի առաստաղը: