
Միլիարդատեր Թիմ Դրեյփերը 600 հազար ստորագրություն է հավաքել Կալիֆոռնիան մասնատելու շուրջը հանրաքվեի համար

Կալիֆոռնիան երեք առանձին նահանգների բաժանելու ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերի առաջարկությունն արժանացել է բնակչության հավանությանը եւ նոյեմբերին հանրաքվի կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին զուգահեռ:
Ապրիլի 12-ին ձեռնարկատերն այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքին։ Դրեյփերը, որը կարողություն է ստեղծել ռիսկային կապիտալով, այս նախաձեռնությամբ անհաջող հանդես է եկել 2014 եւ 2016 թվականներին: Այս տարի նրա հանրագիրն ստորագրել է 600 հազար մարդ, իսկ Կալիֆոռնիայում ցանկացած առաջարկության շուրջը հանրահարցում անցկացնելու համար պահանջվում է հավաքել 365 հազար 880 ստորագրություն:
Սիլիարդատերը կարծում է, որ նահանգում իշխանության կենտրոնացումը Սակրամենտո քաղաքում մեկ նահանգապետի եւ օրենսդիր ասամբլեայի ձեռքին հանգեցրել է այնպիսի խրոնիկական խնդիրների առաջացման, ինչպիսիք են անօթեւանների թվի անշեղ աճը եւ միջնակարգ կրթության որակի անկումը: Գործարարի նախագծի համաձայն՝ Կալիֆոռնիան անհրաժեշտ է բաժանել հյուսիսային, կենտրոնական եւ հարավային նահանգների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: