Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել են զբաղվել քաղաքականությամբ
Պակիստանի Գերագույն դատարանը ապրիլի 13-ին որոշում է կայացրել երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այդ մասին հայտնել է Dawn տեղական հրատարակությունը: Դատարանի որոշումը միաձայն ընդունվել է բոլոր հինգ դատավորների կողմից:
Ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանը Նավազ Շարիֆին հեռացրել էր «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության ղեկավարի պաշտոնից: 2017 թվականի հուլիսին Պակիստանի Գերագույն դատարանը Շարիֆին հեռացրել էր երկրի վարչապետի պաշտոնից, որը նա զբաղեցրել է երեք անգամ (1990-1993, 1997-1999 եւ 2013-2017 թվականներին): Դա տեղի է ունեցել բանից հետո, երբ հրապարակվեց այսպես կոչված «Պանամական դոսյեն»: Այն ցույց տվեց, որ վարչապետի երեխաները տիրում էին օֆշորային ֆիրմաների:
Նախնական հետաքննությունը, որն անցկացվեց Գերագույն դատարանի հանձնաժողովին առընթեր հատուկ հետաքննչական խմբի կողմից, ավարտվեց անցյալ տարվա ամռանը, եւ դրանից քիչ անց հանձնաժողովի զեկույցի հիման վրա Գերագույն դատարանը որոշեց քրեական գործեր հարուցել հետաքննության ֆիգուրանտների դեմ:
Ընդամենը Պակիստանի հաշվառման եւ հսկողության ազգային բյուրոյի կողմից 2017 թվականի սեպտեմբերին նախաձեռնված գործի շրջանակներում կա չորս էպիզոդ, եւ Շարիֆը դրանցից երեքի ֆիգուրանտ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: