«Վաղը բողոքի գործողություններ չեն լինելու, ճանապարհներ չեն փակվելու». Նիկոլ Փաշինյան

«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր ԱԺ-ում, իրենից բացի՝ վարչապետի պաշտոնում որևէ այլ թեկնածու չի առաջադրվել. «Շատ մեծ է հավանականությունը, որը վաղը ձեր կողմից ընտրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:

Ն. Փաշինյանի խոսքով՝ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետը, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ.
«Ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, իրեն կորցնել, տեղը չբերել սեփական ժողովրդին: Սա է ամենագլխավոր իրադարձությունը, որ կա ժողովուրդ, քաղաքացի, որն ի լուր աշխարհի ասում է՝ «մենք ենք տերը մեր երկրի»»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ վաղը բողոքի ակցիաներ չեն իրականացնելու, փողոցներ չեն փակելու. «Վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական, անշրջելի հաղթանակը: Եւ ուրեմն՝ ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը առավոտվա ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30