«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել՝ այստեղ ճշմարտություն չկա». Շավարշ Կարապետյան

Լողորդ Շավարշ Կարապետյանն այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց. «Լեզուս պապանձվում է, սիրելիներս, չեմ կարող խոսել»։

«Այսօր Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, և աշխատավոր ժողովուրդը ձեզ հետ է։ Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել՝ այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր վերաբերմունքը։ Երևի սա վերևից է ստեղծված, որ մենք ավելի սիրենք միմյանց և ապրենք մեկս մյուսի համար, ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- ասաց նա։

Նա հայտարարեց, թե 2.5 մլն հայություն ունեցող Ռուսաստանը Հայաստանի ժողովրդի հետ է. «Հավատացեք՝ սերը վառել, սպանել չի լինի։ Եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն՝ աշխարհը կփլվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30