
Վրաստանի բնակչության թվաքանակն ավելացել է 0,1 տոկոսով

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 729,6 հազար մարդ եւ նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,1 տոկոսով: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 2017 թվականին գրանցվել է դրական բնական ավելացում (ծնելիության եւ մահացության միջեւ տարբերությունը), եւ թիվը կազմել է 5 հազար 471:
Վրաստանի բնակչության 58,3 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում: Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը: Նախորդ տարվա համեմատությամբ ամբողջ բնակչության մեջ տղամարդկանց բաժինն աճել է 0,3 տոկոսով եւ կազմել է 1 մլն 791,6 հազար մարդ, իսկ կանանց բաժինը նվազել է 0,1 տոկոսով եւ կազմել է 1 մլն 938,1 հազար մարդ: Վրաստանի բնակչության 48 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52 տոկոսը՝ կանայք, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: