Երևանում՝ Զինվորական հավաքակայանի մոտ, ոչ սթափ վիճակում 2 հետիոտնի մահացու վրաերթի հեղինակ՝ 59-ամյա վարորդը կալանավորվել է
Երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնոդրությունը և Մ. Գրիգորյանը, ով ապրիլի 24-ին ոչ սթափ վիճակում Mercedes-ով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մահացել էին՝ կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանը Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեի Զինվորական հավաքակայանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 34 VԼ 194 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել 5 քաղաքացու, այնուհետեւ բախվել էր Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին:
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ 4 հոգի, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: