Բաժիններ՝

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի

Որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս