Ի՞նչ կար Նիկոլ Փաշինյանի ուսապարկում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա քայլերթի ժամանակ պարզաբանեց, թե ինչ կար իր ուսապարկում, որը միշտ կրում էր։ Նա ասաց, որ այնտեղ առաջին անհրաժեշտության իրեր էին՝ համակարգիչ, լարեր, լիցքավորիչներ, քաղցրավենիք։

Հարցին՝ եթե վարչապետ ընտրվի, առաջին քայլը ո՞րն է լինելու, գուցե խորհրդանշական ինչ-որ բան է մտածել, նա այսպես պատասխանեց. «Խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի, որովհետև կառավարության նիստերը պետք է լինեն դռնբաց»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ իր գլխավորությամբ կառավարության առաջին նիստը դռնբա՞ց է լինելու, Փաշինյանը պատասխանեց, որ, եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտություն չառաջանա առաջին նիստը փակ անցկացնել, հետո միայն՝ դռնբաց, ապա առաջին նիստը դռնբաց կանցկացվի։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 4 երեխայի հայր եք, ձեր երեխաներն ինչո՞վ են զբաղվում։ «Մեծ աղջիկս ուսանող է, տղաս զորակոչիկ է, պատրաստվում է բանակ զորակոչվել, փոքր աղջիկս 3 տարեկան է, ունեմ նաև 12 տարեկան աղջիկ, ով դպրոցական է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30