«Այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր չպետք է տառապեին». Սասուն Միքայելյան

«Այսօր Նիկոլի գլխավորությամբ կարողացավ ստեղծել մի հզոր բանակ, այն բանակը, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, երջանկության, հպարտության։ Այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր չպետք է տառապեին»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նա դարձյալ մեջբերեց Նժդեհի խոսքերը՝ երբ ազգը բանակ է դառնում՝ երբեք ծնկի չի գա. «Այս բանակը չի կարող ծնկի գալ։ Այս իշխանություններն այս տարիների ընթացքում մեկ անգամ են երջանկություն տվել այս ժողովրդին՝ իրենց հրաժարականով»։
Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30