
Վերականգնեք մազերի աճը

Արդյունավետ միջոց, որը կօգնի առողջացնել մազերը և դրանց «կստիպի» աճել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բալզամին կարող եք նաև եթերային յուղեր ավելացնել, որոնք կօգնեն հաճելի բույր հաղորդել դրան:
Ինչ է հարկավոր
- կես բաժակ կեֆիր
- 1 ձու
- 1 թեյի գդալ կակաո:
Ինչպես պատրաստել
Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք մազերին: Մազերը փաթաթեք լոգանքի համար նախատեսված գլխարկով, ինչպես նաև սրբիչով: 20-25 րոպե անց մազերը լվացեք մանկական շամպունով, ապա եղինջի թուրմ օգտագործեք:
Այս բալզամը հարկավոր է օգտագործել 2-3 ամիս՝ շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ: Այն օգնում է վերականգնել մազերը, խթանել նոր մազերի աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը