Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար:
ՀՀ վարչապետի թեկնածու, #Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագայում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ «Իմ քայլը» շարժման հետևում:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելն ասել է, որ Վաշիգնտոնը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին նրա ինտեգրացումը:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիարժեք սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին:
Միացյալ Նահանգների Blue Origin ընկերությունն ապրիլի 29-ին կատարել է իր New Shepard ենթաուղեծրային տիզերանավի փորձարկում:
Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը Մինվոդիում կատարած արտակարգ վայրէջքի պատճառով 30 րոպե ուշացումով է հասել Գյումրու օդանավակայան:
Փարիզեցիները երազում են մեկ թիմում տեսնել Տուխելին և Վենգերին:
Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը:
Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, որոնք ապրիլի 30-ին Թբիլիսի են ժամանել Ամստերդամից, որտեղ հանդիպում են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հայտարարում են, որ կարողացել են համաձայնության գալ նոր ընդդիմադիր շարժում ստեղծելու շուրջ, որը կունենա «Բաց հարթակ» անվանումը:
Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ապրիլի 30-ին Քաբուլում իրականացված պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 29, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ:
Չինաստանի հյուսիսի Շանսիի նահանգի Լիշիի շրջանում լեռնային փլուզման զոհերի թիվը հասել է իննի:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների հետ։
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել:
««Ելք» խմբակցության նիստի ժամանակ կառավարության կազմ չի քննարկվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այս մասին ասված է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող ուղևորի պատճառով:
Քաբուլում ապրիլի 30-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, 49 մարդ վերքեր է ստացել:
Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, ապա վերջին 23 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը պաշտոնաթող կլինի այն բանից հետո, երբ վետերանների գործերի նախարարի պաշտոնի համար նրա թեկնածությունը հանվել է ոչ պատշաճ պահվածքի պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվակաինին Թեհրանի հետ վեց տերությունների կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման:
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: