Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Ցույցի ընթացքը վերահսկող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ մասնավորապես նշելով հետևյալը.
Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռևս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին և հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: Այնուհետև սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ և անմիջապես հեռացել:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 18-ին հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով տեղի ունեցող ցույցերի և երթերի մասին, ասել է, որ դրանք կազդեն երկրի տնտեսության վրա:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ նրա ղեկավարած հավաքի մասնակիցները հարվածելով վնասում են ոստիկանության հատուկ կահավորված մեքենան:
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Հանրապետության հրապարակ է այցելել և այս պահին Նիկոլ Փաշինյանի կողքին է դերասան Սերգեյ Դանիելյանը, ով լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք թավշյա հեղափոխության հեռանկար, պատասխանում է.
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
121 տարեկան հասակում կյանքից հեռացել է չիլիացի Սելինո Վիլիանուեվա Խարամիլիոն, որը համարվում էր աշխարհի ամենատարեց տղամարդը:
«Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին։ Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը կփոխի նիստերի ժամերը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
«Արդյո՞ք կային անձինք, որոնք դեմ էին, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իհարկե կային, և որևէ կասկած չկա դրանում։ Երկրում չկա համասեռություն, և դուք չեք տեսել համապետական ընտրություններ, երբ մեկը ստանա 70-80 տոկոս ձայն։ Բնականաբար, կային տարբեր կարծիքներ, կային տարբեր թիմերի սատարողներ, և այս դեպքը բացառություն չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։
Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացվել մի բանաձեւ, որի ընդունումը վերին պալատի անդամներին թույլ կտա անհրաժեշտության դեպքում նրա նիստերին գալ իրենց նորածին երեխաների հետ։
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացվող առանձնատնից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այս պահին կառավարության շենքի հարակից հատվածում են:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից լուրեր էին շրջանառվում, որ ապրիլի 18-ին ՀՀ կրթության նախարարության շենքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, «Ազատություն ռադիոկայան»-ի կայք և «Youtube» մուտքն արգելափակված է եղել:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:
Երևանի հիվանդանոցներում ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:
Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նշենք, որ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Շուտով կլրանա հարյուր տարի, ինչ Օսմանյան կայսրության ռազմական աջակցության շնորհիվ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ ի հայտ եկավ երկրորդ թուրքական պետությունը՝ Ադրբեջան անվանումով: Տարօրինակ կերպով այդ պետությունը չի հիշում՝ ինչ է եղել ընդամենը երեկ, բայց «հիշում է», թե ինչ է եղել դարեր առաջ՝ մինչ իր ի հայտ գալը:
ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ապրիլի 19-ին Բաքվում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության (Vatan partisi) նախագահ, ազգայնական գործիչ Դողու Փերինչեքն անդրադառնալով Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նշանակմանը նշել է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են վախից դրդված:
Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հանդիպել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ: