Բաժիններ՝

ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարը Իլհամ Ալիևի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ապրիլի 19-ին Բաքվում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովն աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ պլանավորում է հանդիպել ՆԱՏՕ-ի միավորված զինուժերի գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտիի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կարծիքներ են փոխանակվել փոխշահավետ համագործակցության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ: Գերասիմովը «շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Բաքվում ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար»:

«Ալիեւը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք հանդիպումը վստահության նշան Է երկրի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ հանդիպումը կծառայի միջազգային անվտանգության ամրապնդմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս