Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը: Իրեն պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Տեսանյութեր

Լրահոս