Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից:

«Ես կարծում եմ, որ վարչապետի խոսքը, որը վերաբերում է երրորդ նախագահին հատկացված առանձնատան հետ, ուղիղ տեքստով կներկայացվի ձեզ: Ավելի լավ պատասխանը կգտնեք հենց այնտեղ»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց՝ ապրելու է այնտեղ, որտեղ՝ վարչապետը. «Այսինքն, վարչապետի համար հատկացված առանձնատանը` կառավարական ամառանոցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30