«Սա ձեր պայքարի արդյունքն է». Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հատկացվող առանձնատնից հրաժարվելու մասին

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացվող առանձնատնից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այս պահին կառավարության շենքի հարակից հատվածում են:

Նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ս. Սարգսյանի որոշմանը. «Քիչ առաջ նա հայտարարել է, որ հրաժարվում է այդ առանձնատնից, սա ձեր պայքարի արդյունքն է: Բայց դա չի կարող գոհացնել մեր ժողովրդին, մեր ժողովրդին գոհացնելու համար նա պետք է հրաժարվի նաև իր վարչապետի բազկաթոռից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30