ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Արթիկ քաղաքի բասկետբոլի համանուն թիմի խաղացող Արման Հակոբյանը գոհ չէ կանոնավոր առաջնությունում «Արթիկ»-ի արծաթե մեդալից:
Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին։ 168.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։
Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
NASA-ի՝ կյանքի համար պոտենցիալ կերպով պիտանի մոլորակների որոնման տիեզերական աստղադիտակն ապրիլի 18-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները ապրիլի 19-ին քվեարկել են վարչապետ Սափար Իսակովի գլխավորած հանրապետության կառավարության կազմին անվստահություն հայտնելու օգտին:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճ զրույց ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը կարգադրել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, 400 ազգային գվարդիականների ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը:
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության հետ կապերի վարչությունից:
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց Կառավարության 3 մասնաշենքի դիմաց ակցիա իրականացնող ցուցարարներին:
Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, շտապօգնության մեքենա մոտեցավ, քանի որ ոստիկանների հետ բախումների ժամանակ մի աղջկա քիթ էր վնասվել:
Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկաններին միանալ իրենց շարժմանը:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության եկել ստեղծելու երկկողմ կոնսուլտացիաների նոր մեխանիզմ՝ ազատ եւ արդարացի առեւտրական հարաբերություներ հաստատելու նպատակով:
Քիչ առաջ, երբ Կառավարական տուն 3 մասնաշենքի ետնամուտքի դիմացից ոստիկանները հեռացնում էին ցուցարարներին, Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ արեց ոստիկաններին չդիմադրել, իսկ ինքը նստեց գետնին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, որը, նրա խոսքով, կկայանա առաջիկա շաբաթներին:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ձախողվելով հետապնդած առանցքային նպատակին հասնելու հարցում՝ Նիկոլ Փաշինյանը կարծես փորձում է կենտրոնանալ միջանկյալ խնդիրների վրա, բայց բուն տպավորությունն այն է, որ նա, ի վերջո, ելք է փնտրում այն փակուղուց, որի մեջ ինքն է դրել իրեն:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ևս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:
Ավարտվեց Ա լիգայի 2017-2018 թթ.խաղարկությունը, որտեղ հաղթող հռչակվեց «Արցախ» ակումբը: Ա լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արթիկը» , իսկ լավագույն եռյակը եզրափակեց Երևանի «Ուրարտու»-ն:
Քիչ առաջ Կառավարական շենք 3 մասնաշենքի դիմաց գետնին նստած հավաքի մասնակիցներից ոմանց ոստիկանոթյունը բերման ենթարկեց: Ցուցարարներից երկուսը մտել էին ոստիկանական ավտոմեքենայի տակ և թույլ չէին տալիս, որպեսզի այն շարժվի:
Ապրիլի 19-ին՝ ժամը 01:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետացման օրը ԱԺ դռան մոտ նստած Միհրան Հակոբյանին հարցրինք՝ «բզբզում» էիք դռան մոտ, որ հրաբուխները չզարթնե՞ն՝ կանխեք ընդդիմության «սպասվող» հրավառությո՞ւնն ԱԺ-ում։ «Իհարկե` ոչ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Ապրիլի 18-ին՝ ժամը 18:22-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Այս պահին ցուցարարները շրջափակել են Կառավարական տուն 3-ը, որտեղ գտնվում են մի քանի նախարարություններ։ Ոստիկանները շենքի մուտքի դիմաց պատ են կազմել։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել առաջնահերթության կարգով քննել հայաստանյան մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կալանավորված անձանց բողոքները:
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել առավոտյան ժամը 08:00-ին հավավել ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի խափանեն այսօրվա կառավարության նիստի աշխատանքները:
«Սերժ, մենք սպասում ենք քեզ»: