Ապրիլի 2-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ապաէսկալացման գոտների աշխատանքի ապահովման լրացուցիչ հնարավոր միջոցները:
«Այն, որ Հայաստանում կա այլ պետության ռազմաբազա, ինքնին հարցեր է առաջացնում, և այդ հարցերին պետք է սպառիչ պատասխաններ տրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ՀՀ-ում ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի բանակային ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել բարդ եղանակային և գիշերային պայմաններում:
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ:
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի սցենարիստ եւ պրոդյուսեր Սթիվեն Բոչկոն:
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժը հանդիսացող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա որդուն վտանգ է սպառնում:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին փոխանցեցին ապրիլյան պատերազմին զոհված սպա Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը, որ իր որդուն ազգային հերոսի կոչում չեն տվել։
Ֆրանսիայի իշխանությունները 50 զինվորական են ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել G20-ի գագաթնաժողովն անցկացնել Օսակա քաղաքում 2019 թվականի հունիսի 28-29-ին:
Պեկինի օդում PM-2,5 մանր կարծր մասնիկների պարունակության մակարդակը, որը ծխամշուշի հիմնական աղբյուրն է, ապրիլի 2-ին հասել է323 մկգ/խոր մետրի:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը դատապարտում և մերժում է ցանկացած դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք:
Fin7 խմբավորման ցանցահենները, որը նաեւ հայտնի է JokerStash անվանմամբ, գողացել են ավելի քան հինգ միլիոն ամերիկացիների վարկային քարտերի տվյալները:
«Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է։ Ցանկացած պահի, երբ մարդիկ, ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն՝ նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են, և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ:
Կյանքի 63-րդ տարում մահացել է հայտնի դամատուրգ, Մոսկվայի վավերագրական պիեսի Տեատր.doc թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հազարից ավելի զինծառայողներ են մասնակցում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում ծավալված վարժանքներին:
Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը «Նիկա» կինոմրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է:
Չինաստանում ապրիլի 2-ից ուժի մեջ են մտնում ամերիկյան արտահանման 128 տեսակի ապրանքների ներկրման մաքսերը:
Ղրղզստանում 100 մարդ է հոսպիտալացվել հարսանիքում զանգվածաբար թունավորվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Բիշքեկի ռեստորաններից մեկում:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է:
Չինական «Տյանգուն-1» («Երկնային պալատ-1») տիեզերակայանն այրվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասի մթնոլորտում:
Մոսկվայում մարտի 30–ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովի նիստը:
Արաբական պետությունների լիգան ապրիլի 3-ին Կահիրեում կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հատվածի իրադրությունը քննարկելու համար, որի սահմանին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի ցուցարարների ու իսրայելցի զինվորականների միջեւ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի խրատել Իսրայելին:
«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ:
Կառլոս Ալվարադո Կեսադան, որն առաջադրվել էր Կոստա Ռիկայում կառավարող «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից, քվեարկության արդյունքներով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: