
Ղրղզստանում 150 մարդ է թունավորվել հարսանիքում

Ղրղզստանում 100 մարդ է հոսպիտալացվել հարսանիքում զանգվածաբար թունավորվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Բիշքեկի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի մայրաքաղաքի պետական սանէպիդհսկողության կենտրոնը:
«Բիշքեկի ռեստորաններից մեկում թունավորվելուց հետո ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 89 մարդ: Եվս 11 քաղաքացիներ գտնվում են Իսիկ-Կուլի մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- նշել են գերատեսչությունում: Նրա աշխատակիցների տվյալներով՝ եւս «50 մարդ թունավորվելուց հետո ամբուլատոր բուժընթաց է անցնում»:
Բոլոր տուժածների, այդ թվում՝ 19 երեխաների առողջական վիճակը բժիշկներին երկյուղներ չեն ներշնչում: Առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ բոոր տուժածները մարտի 31-ին հարսանեկան հանդիսության են մասնակցել Բիշքեկի ռեստորաններից մեկում: Ներկայում հասարակական սննդի վայրում մնացած մթերքների լաբորատոր հետազոտություններ են անցկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: