Բաժիններ՝

ԱՄՆ-ում հաքերները հինգ միլիոն բանկային քարտերի տվյալներ են հափշտակել

Fin7 խմբավորման ցանցահենները, որը նաեւ հայտնի է JokerStash անվանմամբ, գողացել են ավելի քան հինգ միլիոն ամերիկացիների վարկային քարտերի տվյալները: Ինչպես հաղորդել է Gemini Advisory ընկերությունը, 125 հազար քարտերի վեարբերյալ տեղակատվությունը հանված է վաճառքի, մնացած տվյալները նույնպես կարող են շուտով հայտնի դառնալ։

Հարվածի տակ են հայտնվել Saks Fifth Avenue եւ Lord & Taylor խանութների հաճախորդները, որոնք գնումներ են կատարել 2017 թվականի մայիսից մինչ այժմ ընկած ժամանակամիջոցում: Տուժածների մեծ մասը բնակվում է Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներում:

«Վարկաբեկված վճարային քարտերի հայտարարված քանակությամբ ներկայիս ցանցահենային գրոհն ամենախոշորներից եւ առավել վնասակարներից մեկն է մանրավաճառության ոլորտում»,- պնդում են կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները: Ավելի վաղ այդ խմբավորումը «կոտրանքի» է ենթարկել Whole Foods, Chipotle ցանցային խանութների, ինչպես նաեւ Omni Hotels & Resorts եւ Trump Hotels հյուրանոցների հաճախորդների տվյալների պահոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս