ԱՄՆ-ն ու Թուրքիան մտադիր են առևտրի ծավալը 2028-ին հասցնել 50 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Նյու Յորք կատարած այցի ընթացքում մասնակցել է ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։ Բոլաթն անդրադարձել է երկկողմ առևտրի ծավալներին և նշել, որ 2026-ին ընդհանուր առևտրի ծավալը կհասնի 42-43 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ ընթացիկ տարվա 8 ամիսների ցուցանիշները վկայում են այդ մասին։ Բոլաթը հայտնել է նաև, որ մտադիր են 2028-ի վերջին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 50 մլրդ դոլարի։ Նա նաև նշել է, որ ամերիկյան 2000-ից ավելի կազմակերպություն ներդրումներ են կատարել են Թուրքիայում։

Նա նաև նշել է, որ թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են ոչ միայն արտաքին առևտրում, այլև ռազմարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930