 
                        Արոնյանի հաջորդ մրցակիցն Անանդն է
 
                                    Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է:
Մրցաշարի 3-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաև Մաթիաս Բլյուբաում-Մագնուս Կարլսեն, Գեորգ Մայեր-Ֆաբիանու Կարուանա, Արկադի Նայդիչ-Նիկիտա Վիտյուգով, Հաու Յիֆան-Մաքսիմ Լագրավ զույգերը:
2-րդ տուրից հետո 2 միավորով միանձնյա առաջատարը Նիկիտա Վիտյուգովն է: 1,5-ական միավոր ունեն Լագրավը, Արոնյանը, Կարլսենը:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        