ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշմամբ ՓՄՁ-ների համար սահմանվել էին ՀԴՄ-ների իրացման գներին վերաբերող մի շարք մեղմ դրույթներ, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի օգոստոսի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշմամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:
New York Magazine հանդեսն ապրիլյան համարի շապիկին զետեղել է երգիծական ֆոտոկոլաժ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկերում է խոզի տեսքով:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ իր փոխհարաբերությունների մասին և մեկնաբանել է ակումբից հնարավոր տեղափոխությունը:
Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով:
40-ից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել ու հոսպիտալացվել Աֆղանստանի հարավում:
Ամեն ոլորտի հարցախմբին պատասխանել են Լիդիանի ղեկավար թիմի անդամները և մասնագետները:
Կասպիական նավատորմն Աստրախանից կտեղափոխվի Կասպիյսկ (Դաղստան):
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել է նոր մրցաշրջանում ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
«Առաջին խումբ գործերն արագացված կարգով վարույթ են ընդունվել, դրանք հրապարակային են, երևում է կոմունիկացիան, երկրորդ խմբի մասով դեռ հրապարակային որևէ բան չունենք՝ վարույթ ընդունելու հետ կապված»։
Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպանը ֆրանսիական թիմի հետ նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը:
ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Մշակույթի և ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է՝ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են՝ որպես ամբողջությամբ կատարված…
Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ օրենք ընդունել սահմանների պաշտպանության վերաբերյալ եւ դադարեցնել միգրանտների հոսքը, որոնք Մեքսիկայից անօրինականորեն հայտնվում են ԱՄՆ-ի տարածքում։
Նման իրավիճակներում կանխատեսումներ անելը շատ բարդ է, և երևի թե՝ նաև անիմաստ, որոհետև բազմաթիվ անհայտ գործոներ կան այս առումով, և մենք չենք կարող իմանալ, թե արդյունավետ շարժում սկսելու համար ինչ նպաստավոր կամ խոչընդոտող գործոներ կարող են ի հայտ գալ ընթացքում։
Իսրայելը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության հետ պայմանավորվել է արեւմտյան երկրներում աֆրիկացի ավելի քան 16 հազար միգրանտների վերաբնակեցման շուրջ եւ համաձայնել է օրինականացնել մնացածների կեցությունն իր տարածքում:
«Այսա Խաչատրյանի հայտարարությունից 3 ժամ հետո անմիջապես արձագանքել ենք, եթե հաշվենք այն ժամանակը, որ մենք ծախսել ենք տեսանյութին ծանոթանալու և աշխատավայր հասնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում:
«Դա հրաշալի բան է, բայց կարծում եմ՝ մեր օրակարգն ուրիշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի մասին:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին այսօր Հադրութի շրջանի Տումի համայնքում տեղի է ունեցել խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն:
Առնվազն 18 մարդ է զոհվել, 84-ը՝ վերքեր ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում Մայդուգուրի (Բոռնոյի նահանգի վարչական կենտրոն) քաղաքի վրա«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է վերացնել եկամտահարկի վերադարձը միայն կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում կիրառելու սահմանափակումը:
«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է «Բոյակա Չիկո»-ի հերթական խաղին:
Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները:
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար:
Հարցը, թե որքան հեռու կարող են գնալ դիվանագետների փոխադարձ արտաքսումները, Ռուսաստանից չի կախված, պետք է կանգ առնի Արեւմուտքը:
«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,:
«Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման անդամներով ավտոբուսներն սկսել են մեկնել Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից: