Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը հայտարարել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ հայտարարությունները, իր գնահատմամբ, դեռևս հիմնականում «հայտարարագրված և քաղաքական բնույթ» ունեն։

«Հայաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին իրական անցումը երկարատև և բարդ գործընթաց կլինի, որը մեծ բյուջետային ծախսեր կպահանջի՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ հեռանկարով»,– ասել է Սալյուկովը։ Նրա խոսքերը փոխանցել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել են Զինված ուժերի զարգացման և միջազգային գործընկերների հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930