 
                        «Առիթմիա»-ն տարվա լավագույն ֆիլմն է ճանաչվել «Նիկա» կինոմրցանակի վարկածով
 
                                    Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը «Նիկա» կինոմրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Նաեւ կինոնկարը պարգեւներ է ստացել լավագույն ռեժիսուրայի եւ տղամարդու ու կնոջ լավագույն դերերի (Ալեքսանդր Յացենկո եւ Իրինա Գորբաչովա) համար:
Հաղթողների պարգեւատրման արարողությունը նախօրյակին տեղի է ունեցել Մոսկվայի «Վեգաս Սիթի Հոլլում»: «Առիթմիա»-ն պատմում է շտապօգնության՝ իր աշխատանքով տարված բժշկի՝ Օլեգի մասին, որին այդ պատճառով լքում է նրա կինը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        