Մենք շահագրգռված ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» և «խաղաղության խաչմերուկը» միացնենք իրար. դեսպան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-ամյակը:

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում նշեց, որ անցած 77 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ չին ժողովուրդը, համախմբելով ուժերը և հաղթահարելով դժվարությունները, անշեղորեն առաջ է շարժվել։ Չինաստանը աղքատ և հետամնաց երկրից վերածվել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության։

«Այսօր Չինաստանը գտնվում է պատմական նոր մեկնակետում և չինական ոճով արդիականացման միջոցով համակողմանիորեն առաջ է մղում հզոր պետության կառուցումն ու չին ազգի մեծ վերածնունդը։ Չինաստանի զարգացումն անհնար է պատկերացնել աշխարհից անջատ, ինչպես և աշխարհի զարգացումը՝ առանց Չինաստանի։ Արդիականացումն առաջ մղելուն զուգահեռ՝ Չինաստանն անշեղորեն հավատարիմ է մնում բացության ընդլայնման ուղեգծին և ակտիվորեն մասնակցում է գլոբալ համագործակցությանը։ Չինաստանը հավատարիմ է խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության սկզբունքներին, ձգտում է նպաստել մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի կառուցմանը, գլոբալ կառավարման զարգացումն առաջ մղել առավել արդար և ողջամիտ ուղղությամբ և շարունակել նոր ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման գործում»,- ասաց Լի Սինվեյը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930