Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով

Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորման լուծումներ:

Մասնավորապես, Armenian Auto Show 3.0-ում Կոնվերս Բանկը կներկայացնի ցուցահանդեսի այցելու ֆիզիկական անձանց համար մշակված ավտովարկավորման առաջարկը: Առաջարկը հասանելի կլինի միայն ցուցահանդեսի օրերին՝ հատուկ պայմաններով:

Բանկը Բիզնես հաճախորդներին կներկայացնի վարկային և լիզինգային լուծումներ՝ հնարավորություն տալով ընտրել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսավորման տարբերակ, ձեռք բերել ավտոմեքենա և օգտագործել բիզնես նպատակներով։

Որոշ սահմանված չափանիշների համապատասխանելու դեպքում հաճախորդներին հասանելի կլինեն նաև պետական աջակցության և Բանկի գործընկերների ֆինանսավորման ծրագրերի շրջանակում նախատեսված առավելությունները, այդ թվում՝ քեշբեքերը։

Կարդացեք նաև

Եթե առաջիկայում նախատեսում եք ավտոմեքենա ձեռք բերել անձնական օգտագործման համար կամ համալրել, արդիականացնել Ձեր բիզնեսը, սեպտեմբերի 25-27-ը այցելեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Կոնվերս Բանկի տաղավարում մեր մասնագետները կներկայացնեն հասանելի ֆինանսավորման տարբերակները, կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն ընտրել Ձեր նպատակներին առավել համապատասխան լուծումը։

Մանրամասն՝ conversebank.am, 010 211 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930