Եկեղեցու և կաթողիկոսի դեմ հա՞րցն էլ են քննարկել Փաշինյանը և ԵԱՀԿ-ի թուրք պաշտոնյան

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. տեղեկանում ենք կառավարությունից։ «Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) ամիսներ առաջ զանգահարել էին այս նույն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից։ Վովանը և Լեքսուսը պրանկ-զրույցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուից խոստում էին կորզել. Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն էր արել, թե պատրաստ է օգնել Փաշինյանին՝ գահընկեց անելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել էր, թե դրա համար կանի ամեն հնարավորը։

«Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում»,- Փաշինյանի անունից ասել էին զանգահարող պրանկերները։

Ի պատասխան Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով, միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարո՞ղ է դա անել, կարո՞ղ է փոխել կաթողիկոսին։

«Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը»,- ասել էր պրանկերը։

«Լավ, ես ամեն ինչ կանեմ»,- խոստացել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Նա մտածել է, թե զրուցում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը չէր մեկնաբանել ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այս զրույցը։ Միայն նշել էր, թե հայերը շատ են կենտրոնանում անձի ազգության վրա։ Փաշինյանը նաև առաջարկել է, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930