Թուրքիան մտադիր է ընդգրկվել զենք-զինամթերք արտահանող երկների լավագույն 10-յակում
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է Նյու Յորքում կայացած «ASKON» թուրք-ամերիկյան 4-րդ գործարար նիստին։ Նա նշել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության և արտահանման մեծ կարողություններ ունի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը նաև հայտնել է, որ մտադիր են ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալներով մինչև 2027 թվականն ընդգրկվել աշխարհի առաջատար տասնյակում։
Ըստ նրա՝ Թուրքիան ներկա պահի պահին տեղական արտադրությամբ բավարարում է իր ռազմական կարիքների ավելի քան 80%-ը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ տեխնոլագիական համագործակցությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր է ոչ միայն ռազմական կարևոր տեխնոլոգիաների ձեռքբերման, այլ նաև ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջևառևտրային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

