ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով 21 տրլն դոլարը:
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ:
Ոստիկանները Մաշտոցի պողոտայից գրպանահատների են բերման ենթարկել:
Ռուսաստանի Վորոնեժի մարզում վթարի ենթարկված Երևան-Մոսկվա ավտոբուսի այն 42 ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին գնահատել է Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները Աշխարհի գալիք առաջնությունում:
Հետսովետական Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իրեն կողմ քվեարկածների թվով աննախադեպ ռեկորդ է գրանցել:
Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն անարգանք են ինքնիշխան Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, քանի որ թուրքական զինուժը ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածքներ և իրականացնում է ռազմական գործողություններ՝ թեկուզ իբրև հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում:
2018 թվականի Աբելյան մրցանակի դափնեկիր է հայտարարվել կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լենգլենդսը:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչեւ 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի եւ հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի համակարգ ստեղծելու հնարավորությունը։
Իսլանդիայի կառավարությունը կարող է միանալ Մեծ Բրիտանիայի կառավարությանը և բոյկոտել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ։
Անառողջ սննդակարգի, մազերը հարդարելու համար նախատեսված միջոցների օգտագործման, մազերը ներկելու և տաքացնող միջոցների օգտագործման հետևանքով մազարմատները թուլանում են, դառնում փխրուն, ինչի արդյունքում մազերը թափվում են։
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հիփոթեքային վարկերը բացառապես դրամով տրամադրելու նպատակահարմարություն այս պահին չի տեսնում:
Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը:
«Adana project»-ը և «The beautified project»-ի հիմնադիր, նախկին վոկալիստ Անդրե Սիմոնյանը օրերս երաժշտասերներին ներկայացրեցին «Իմը չես, գիտեմ» երգի քավր տարբերակի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լեոյի սերնդի վերջին Աշխարհի առաջնությունը: Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին լուրջ տրամադրվում է ԱԱ-2018-ին՝ հիշելով 3 պարտված եզրափակիչները:
ՀՀ սփյուռքի նախարարությունում մարտի 20-ին ՀՀ տեղի է ունեցել տեսաժողով Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օպերատոր Դավիթ Ներսիսյանը «168 Ժամին» պատմել է կրկեսի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի՝ իր կողմից արված երկու լուսանկարների պատմությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցների՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներին և այլ երկրների հետ դրանց համեմատականներին։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է կատարել մի քանի փոփոխություններ թիմի կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի և Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: Անվճար հիմունքներով գործող ինժեներական լաբորատորիաների սաները պարբերաբար գրանցում են հաջողություններ ՏՏ ոլորտում:
«Կոսաչովի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց այն բացատրությունը, թե ինչու է այդպես արվել, դա ուղղակի ցինիզմ է, որովհետև Ադրբեջանը, այդքան զենք ստանալով Ռուսաստանից, ստացել է այն ամենը, ինչն իրեն պետք էր»:
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է մի շարք արդյունաբերական և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ և ծանոթացել դրանց աշխատանքներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան փող․ 3, 5, 9, 10, 11, 12, 15 համարների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի՝ Ձախափ թաղամասի ջրամատակարարումը։
«Գուանչժոու Էվերգրանդի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրենից հարցրել է կարծիք Չինաստան տեղափոխվելու մասին: