Աբելյան մրցանակի դափնեկիր է դարձել կանադացի մաթեմատիկոս Լենգլենդսը
2018 թվականի Աբելյան մրցանակի դափնեկիր է հայտարարվել կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լենգլենդսը: Նորվեգիայի գիտությունների ակադեմիան մրցանակը նրան է շնորհել «հեռատես աշխատանքի համար, որը միացնում է պատկերացումների տեսությունը եւ թվերի տեսությունը»։ Աբելյան ամենամյա մրցանակը համարվում է «Նոբելյան մրցանակ մաթեմատիկայի բնագավառում»: Մրցանակի չափը 6 մլն կրոն է (մոտավորապես 45 մլն ռուբլի):
Պարգեւատրման արարողությունը կկայանա 2018 թվականի մայիսի 22-ին Օսլոյի Աուլա համալսարանում: Պարգեւն անձամբ կհանձնի Նորվեգիայի Հարալդ Հինգերորդ թագավորը: 1972 թվականից մաթեմատիկոսն աշխատել է Փրինստոնում՝ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում: Մրցանակը Լենգլենդսին է շնորհվել այն աշխատանքների համար, որոնք գիտնականը կատարել է 50 տարի առաջ՝ 1967 թվականին, ճշտում է N+1 կայքը:
Լենգլենդսը մշակել է տեսություն, որը թույլ է տալիս միանգամայն նորովի նայել մաթեմատիկային: Տեսությունը նշել է այն խորը կապերը, որոնք ընկած են մաթեմատիկայի երկու տարբեր բնագավառների՝ թվերի տեսության եւ ներդաշնակ վերլուծության միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: