Բերեզովսկու կարծիքով Ռուսաստանի հավաքականը կկարողանա ԱԱ-ում դուրս գալ խմբից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին գնահատել է Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները Աշխարհի գալիք առաջնությունում:
«Աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է ամբողջ երկրի համար: Մինչև վերջերս վստահ էի, որ Ռուսաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, սակայն թիմը կորցրեց մի քանի առանցքային խաղացողների: Նրանցից վերջինը Ալեքսանդր Կոկորինն էր: Այժմ Ռուսաստանի թիմի համար շատ ծանր կլինի: Բայց հավատում եմ, որ կկարողանա խմբից դուրս գալ»,- Բերեզովսկու խոսքն է մեջբերել «Զենիթ»-ի պաշտոնական կայքը:
A խմբում Ռուսաստանի ընտրանին կհանդիպի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականների հետ: