Բաժիններ՝

«Մեկ անգամ չէ, որ Ռոնալդուն ինձ հարցրել է Չինաստանում կյանքի մասին». Լուիս Ֆելիպե Սկոլարի

«Գուանչժոու Էվերգրանդի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրենից հարցրել է կարծիք Չինաստան տեղափոխվելու մասին:

Երկու ամիս առաջ տարածվում էր տեղեկատվություն այն մասին, որ Ռոնալդուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են չինական մի քանի ակումբներ:
«Մեկ անգամ չէ, որ Ռոնալդուն ինձ հարցրել է Չինաստանում կյանքի մասին: Իսկ ինչո՞ւ նա չի կարող մտածել Չինաստան տեղափոխվելու մասին: Ես նկարագրել եմ նրան կյանքը Չինաստանում՝ բոլոր մանրամասնություններով:

Պետք է նաև հիշել, որ Ռոնալդուն ունի մեծ բրենդեր Չինաստանում՝ աշխարհի ամենամեծ երկրներից մեկում: Ես նրան ասել եմ, որ ով ունի հնարավորություն, պետք է տեղափոխվի Չինաստան»,- պատմել է Սկոլարին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս