
Ժոզե Մոուրինիոն պլանավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի վերակառուցումը

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է կատարել մի քանի փոփոխություններ թիմի կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ըստ պարբերականի տեղեկության՝ ակումբը կվաճառի պաշտպաններ Լյուկ Շոուին, Քրիս Սմոլինգին, Ֆիլ Ջոնսին, Դեյլի Բլինդին և Մատեո Դարմիանին: Ինչպես նաև՝ կիսապաշտպաններ Անդեր Էրերային և Խուան Մատային: Ընդ որում, որպես ազատ գործակալներ՝ թիմից կհեռանան նաև կիսապաշտպան Մարուան Ֆելաինին և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Մանկունյանցիների գլխավոր տրանսֆերային նպատակները կդառնան «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, «Տոտենհեմի» պաշտպաններ Տոբի Ալդերվերելդը և Դենի Ռոուզը, «Չելսիի» կիսապաշտպան Վիլյանը և «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը