Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուսաստանում միլիոնավոր հանդիսատեսների սերն ու համակրանքը վայելող երկու հայ երգիծաբաններ՝ Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են ՌԴ նախագահական ընտրությունների շրջանակում:
Սկանդալային համբավ ձեռք բերած պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին պատկանող Weinstein Company (TWC) ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը: Այն տեղակայված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները դռնփակ բանակցությունների արդյունքում մարտի 19-ին 2018 ֆինանսական տարվա (սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջեի ծախսային հոդվածները համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով:
«Ես չեմ մասնակցել էդ քնարկումներին, բայց տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց: Էլ ի՞նչ եք ուզում, էլ չեք ընկնի գադալկաների հետևից, հենա մարդը պարզ ասեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկվա հայտարարություններով վերջնականապես փակեց ապագա վարչապետի թեման։ Այլեւս որեւէ կասկած չկա՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ նոր Սահմանադրության պարագայում եւս մնալով երկրի փաստացի ղեկավարը։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին …
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար:
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը։ ԱԺ խորհրդի որոշմամբ մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: Քառօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին հարցը քվեարկության կդրվի մարտի 20-ին՝ նիստի մեկնարկին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մարտի 19-ին խիստ քննադատության է ենթարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ վիրավորել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դեւիդ Ֆրիդմանին: Այս մասին հայտնել է Al-Quds հրատարակությունը:
ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ», որն ուղղված կլինի ՀՀ նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ համար շահավետ պայմաններով ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ Վլադիմիր Պուտինին չշնորհավորեց հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում։ Օրերս իսրայելցի մի բիզնեսմեն (Դ Գիլպազ) 100 հրեա է իր հետ Հայաստան բերել` ծննդյան օրն այստեղ նշելու համար։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը հավակնորդների մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովն է:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում ԵԾ խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:
«Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կրկին Հայաստանում է: Նա հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ և պատրաստվում է միանալ համաժողովրդական պայքարին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները:
««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, եւ կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ այս տարվա բյուջեն կազմում է 1 միլիարդ 482 միլիոն 17 հազար 853 դրամ: Կառավարության կայքում կարող ենք տեղեկանալ, թե այս գումարից որքանն է արդեն ծախսվել և թե որ ոլորտին որքան գումար է հատկացվել ի սկզբանե: Նախևառաջ նշենք, որ այս տարվա բյուջեից արդեն իսկ ծախսվել է 217 միլիոն 857 հազար 960 դրամ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան: