«Եթե չհաղթենք ԱԱ-2018-ը, այլ շանս չենք ունենա». Մեսսի
Լեոյի սերնդի վերջին Աշխարհի առաջնությունը: Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին լուրջ տրամադրվում է ԱԱ-2018-ին՝ հիշելով 3 պարտված եզրափակիչները:
«Ես լաց եմ եղել շատ անգամներ, որովհետև պարտությունները եզրափակիչներում նշանակում են, որ մենք չկարողացանք իրականացնել մեր երազանքները: Այդ երեք խաղերը ծանր հարվածներ էին: Մենք երեք անգամ հասանք եզրափակիչ, բայց դա ոչ մի կերպ մեզ չօգնեց: Ցավոք սրտի, մենք ամբողջությամբ կախված ենք արդյունքներից: Մենք զգում ենք, որ եթե չդառնանք չեմպիոն այս տարի, ապա այլ շանս չի լինի»,- ասել է Մեսսին La Cornisa-ի եթերում:
Մեսսին 3 տարիների ընթացքում Արգենտինայի հավաքականի հետ պարտվել է ԱԱ-2014-ի և 2 Ամերիկայի գավաթի (2015, 2016) եզրափակիչներում: Լեոն մասնակցել է 3 ԱԱ-ներին (2006, 2010, 2014): Բոլոր 3 անգամները Ալբիսելեստեի ճանապարհին կանգնել է Գերմանիան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը