ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով:
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամնների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում:
«Բարսելոնայի» եւ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է մանկության եւ առողջական խնդրիների մասին:
«Գևորգ Կոստանյանը դեռ հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասաց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանան փոխհատուցում»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարից տուժածների անունները:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագիծը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 20-ին տեղի ունեցավ գործիքային կատարման անվանակարգում Նախագահի 2017 թվականի՝ երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլը:
Նիկոլայ Կարաչենցեւը շաբաթվա վերջին կմեկնի Իսրայել թոքի չարորակ նորագոյացության ճառագայթաբուժման համար:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱՄՆ Արիզոնա նահանգում Uber-ի կողմից տեստավորվող ինքնավար մեքենան, որն ունեցել է արտակարգ իրավիճակների դեպքում պահուստային վարորդ, հարվածել է 49-ամյա կին հետիոտնին ու նրա մահվան պատճառը դարձել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրապարակվող դեկրետների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահումը երկրում անցանկալի տեսակետներն արմատախիլ անելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):
Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սիրիայի Աֆրին քաղաքը թուրքական զինված ուժերի կողմից գրավվելուց հետո վերածվել է ուրվականների քաղաքի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պատրաստ է ողջ ուժերը ներդնել Հայաստանի ազգային թիմի հաջողության համար:
Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հետաքրքիր գրառում է արել Linkedin սոցիալական ցանցի իր էջում, որտեղ պարզ լեզվով, բայց հիմնավորված փաստարկներով ցույց է տալիս՝ եթե 15 տարի առաջ բանկում ավանդ դրած լինեինք, ո՞ր դեպքում շահած դուրս կգայինք` դոլարո՞վ ավանդի, թե՞ դրամային ավանդի։
Երեւանից Տվեր ուղեւորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է:
Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելն անընդունելի է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի համար շատ կարևոր է մարդու իրավունքների վերականգնումը և այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ապագայում կանխվի այդ խախտումների հավանականությունը:
Մարտի 20-ին իտալացի կարաբինավորները Ապուլիայի մարզում անցկացրել են 37 մարդու ձերբակալման գործողություն, որոնք մեղադրվում են մաֆիական գործունեության մեջ. հնարավոր է, որ նրանց թվում կան երկրի առավել հզոր մաֆիական կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտա»-ի մասնակիցներ։
«Մենք տեսանք, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դեպքում վերջնարդյունքում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը նախատեսված չէ։ Եթե մյուս դատապարտյալները կարող են ուղղիչ հիմնարկներ տեղափոխվել, ապա ցմահ ազատազրկվածները չունեն այդ հնարավորությունը, որը պետք է նախատեսվի»:
«Հայաստանի վարչապետն արդեն լինելու է պետության գլուխը, նա նույնպես ընտրվելու է խորհրդարանի կողմից, և, ամենայն հավանականությամբ, վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորանքի բացակայությունը անբարյացակամ քայլ չէ, հավելելով, որ «առավոտը երեկոյից ավելի իմաստուն է»: