Բաժիններ՝

7 ստուգված միջոց՝ մազաթափությունը կանգնեցնելու համար

Անառողջ սննդակարգի, մազերը հարդարելու համար նախատեսված միջոցների օգտագործման, մազերը ներկելու և տաքացնող միջոցների օգտագործման հետևանքով մազարմատները թուլանում են, դառնում փխրուն, ինչի արդյունքում մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարի բնական միջոցներ։

Սոխի ու սխտորի հյութ։ Սխտորն ու սոխը հագեցած են ծծումբով, որը կարևոր է մազերի համար։

Հարկավոր է

Կարդացեք նաև

  • 1 սոխ
  • 5-6 պճեղ սխտոր։

Ինչպես պատրաստել։ Քամեք սոխի ու սխտորի հյութը։ Բամբակը թրջեք հյութով, քսեք գլխամաշկին։ Թողեք 30 րոպե, լվացեք սառը ջրով։

Ամլա։ Այս միրգը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով։ Ամեն օր մի բուռ օգտագործելու դեպքում փայլուն ու նուրբ մազեր կունենանք։ Այն կօգնի նաև պայքարել մազաթափության ու թեփի դեմ։

Հարկավոր է

  • 3-4 ամլա
  • 1 բաժակ կոկոսի յուղ։

Ինչպես պատրաստել։ Միրգը կոկոսի յուղի մեջ եռացրեք այնքան, մինչև յուղը սև գույն ստանա։ Սպասեք սառչի, յուղով մերսեք գլխամաշկը։ Թողեք 1 ժամ, լվացեք շամպունով։

Ձու։ Որոշ վիտամինների ու սպիտակուցների անբավարար քանակը կարող է հանգեցնել մազերի թուլության։ Ձուն ներառելով սննդակարգ՝ կարող եք նվազեցնել մազաթափությունը։ Ձուն հարուստ է սպիտակուցներով, առողջ ճարպաթթուներով, պարունակում է A, B, D, E վիտամիններ։

Ինչպես պատրաստել։ Լավ խառնեք երկու ձուն։ Քսեք գլխամաշկին ու մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, 30 րոպե անց լվացեք շամպունով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել։

Ալոէ վերա։ Ալոէ վերան կարևոր սննդարար նյութեր է պարունակում, որոնք կենսական կարևորություն ունեն մազերի համար։ Դրանում պարունակվող ֆերմենտները նպաստում են մազերի աճին՝ վերականգնելով մաշկն ու ֆոլիկուլները։

Ինչպես պատրաստել։ Առանձնացրեք ալոէ վերայի գելը, քսեք գլխամաշկին, մերսեք շրջանաձև շարժումներով։ 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով։

Կոկոսի յուղ։ Այս յուղն օգնում է կանխարգելել սպիտակուցների կորուստը. այն նաև ճարպաթթուների լավ աղբյուր է, որոնք կարող են օգնել կանխարգելել մազերի ֆոլիկուլների թուլացումը։ Կոկոսի յուղը հարուստ է նաև E, K վիտամիններով, որոնք ամրացնում են մազարմատները։

Ինչպես պատրաստել։ Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը, քսեք մազերին ու գլխամաշկին։ Մերսեք նուրբ, շրջանաձև շարժումներով, թողեք 30 րոպե, լվացեք։

Մեղր, ձիթապտղի յուղ, դարչին։ Մեղրի ու դարչինի համադրությունը խթանում է մազերի աճը՝ լավացնելով սննդարար նյութերով հարուստ արյան հոսքը դեպի մազերի ֆոլիկուլներ։ Արդյունքում՝ այս միջոցը հնարավորություն է տալիս վերահսկել մազաթափությունը, խթանել նոր մազերի աճը։ Ձիթապտղի յուղն իր հերթին՝ սնուցում է մազերը, հակասնկային ու հակաբակտերիալ հատկություններ ունի։

Հարկավոր է

  • 1 ճաշի գդալ դարչին
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։

Ինչպես պատրաստել։ Խառնեք բոլոր բաղադրիչները, ստացեք միասեռ զանգված։ Քսեք գլխամաշկին և մազերին։ 15-20 րոպե անց լվացեք տաք ջրով և շամպունով։

Շամբալա։ Շամբալայի սերմերը լավացնում են մազերի աճը, կանխարգելում մազաթափությունը։ Դրանք մեծ քանակով սպիտակուցներ են պարունակում։

Ինչպես պատրաստել։ 1 բաժակ սերմերը թրջեք ջրով, թողեք ամբողջ գիշեր, մանրացրեք, պաստա պատրաստեք։ Քսեք գլխամաշկին, լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 1 ժամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս