Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, գյուղոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, մարտի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսական ընթացիկ հարցերի վերաբերյալ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։
Առնվազն 36 մարդ է տուժել, երբ տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Վերին Ավստրիայի Գյոշտ լեռնանցքում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին…
«Արցախյան կողմն իր բոլոր հանդիպումներում կարողացել է շատ հստակ ասել, որ ինքը համանախագահող բոլոր ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Մարտի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ. Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել նրա ուղևորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից արձակել է կրակոց, այնուհետև վերջիններս նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «Վիզա Մետրիկի» կողմից:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, հրկիզումն էր շենքի չորրորդ հարկի մանկական խաղային համալիրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը պաշտոնից ազատել է իր տեղակալին եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:
Մարտի 28-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում ս․թ․ մարտի 24-ին ժամը 19։00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է անասնագոմի տանիքը։
Թել Ավիվի միջազգային օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել գետնավարման ուղիներում, տուժածներ չկան:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի լայնամասշտաբ առեւտրական պատերազմը, որը կարող է սկսվել Վաշինգտոնի կողմից Պեկինի նկատմամբ առեւտրական սահմանափակումների կիրառման հետեւանքով, զգալի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա եւ կարող է արագորեն արգելակել նրա աճը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) հրապարակել է տեսանյութ, որտեղ ոչ հեռավոր ապագայի օդային մարտ է ցուցադրված։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը խոսեց ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի մասին, որն օրերս բարձրաձայնել է այն մասին, որ Արցախում ոստիկաններն իր նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ են կատարել:
Թուրքիայում դեռևս 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո դեպի Գերմանիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը շարունակում է ավելանալ:
Երիտասարդ լուսանկարիչ Եվգենին շուրջ 30 երեխաների է փրկել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» արեւտրական կենտրոնում՝ օգտագործելով իր ռեկվիզիտում եղած հակագազը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է նկատում.
Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» հիմնավորմամբ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:
Մարտի 28-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
«Այս զեկուցման նյութի տարբերությունը նախորդ տարիներից այն է, որ 2017թ. մենք իրականացրել ենք առաջին անգամ մեր գիտական բոլոր կազմակերպությունների գործունեության արդյունավետություն․ընտրվել է տասը չափանիշ, թե դրանց ինչպես են բավարարում մեր բոլոր կառույցները՝ առանձին վերցրած»:
Ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա:
Էքստրասենսի սպանության համար դատապարտվեց երկարատև ազատազրկման։
Մարտի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Կ.Դեմիրճյանի հրապարակում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»: