
Հրդեհ Բրյուսով թաղամասում

Մարտի 28-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:29-ին, մարվել՝ 11:42-ին:
Բնակարանի հյուրասենյակում (12 քմ) այրվել է 1 բազմոց և ջերմահարվել՝ գույքը: