Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով:
Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք փոխնախագահ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը կարծում է, որ պետք է անմիջապես դադարեցնել եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը պարզաբանել է սառնարանների ներմուծման մեծ թվի պատճառը
Ֆինանսների նախարարության ծառայությունների գործակալության կողմից աճուրդի հանված ծառը, որի նախնական գինը 7000 լարի էր, վաճառվել է 20 020 լարիով (մոտ 8230 դոլար):
Ավագ չորեքշաբթին կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծման և Հուդայից մատնության հիշատակման օրն է:
ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Աքսյոնովը հայտարարել է, որ հայտնաբերված են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի հետեւանքով բոլոր 64 զոհվածների մարմինները:
Մարտի 26-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ 1986թ. ծնված Լ. Ա-ն, դիմել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ մարտի 23-ին ամուսնության նպատակով ՀՀ Երևան քաղաքից իրենց տուն է հրավիրել ոմն Մերիին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Մյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) մարտի 28-ին ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ է ընտրել 66-ամյա Վին Մինին՝ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին եւ կառավարող՝ Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի ներկայացուցչին, որը գլխավորում է Աուն Սան Սու Չժին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել։
Ժամը 16:40-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող 4259 Տ համարանիշի ավտոբուսը և Opel մակնիշի 34 CL 612 համարանիշի ավտոմեքենան:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր Պեկին այցի ընթացքում Չինաստանի գիտությունների ակադեմիայում դիտել է ցուցահանդեսը եւ այցելությունների գրքում թողել գրառում՝ նշելով ՉԺՀ-ի հզորությունը եւ նրա ղեկավարության իմաստությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և այլ օրենքներ։
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարտի 27-ի երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մահացած վարորդը եւ ուղեւորը հայր եւ որդի են:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները:
«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետեւանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 27-ին ժամը 18:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո:
Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պատուհանից նետված տղան կոմայից դուրս է եկել։ 11-ամյա երեխան դուրս էր նետվել երրորդ հարկից։
ՉԺՀ-ի կառավարությունը մարտի 27-ին Սպիտակ տանն իրազեկել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի Պեկին կատարած այցի մասին, այդ թվում՝ հանձնվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Ռուսաստանում մարտի 28-ին սուգ է հայտարարված Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհից ավելի քան 60 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսուհետ պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների բժշկական անձնակազմի ընտրությունը կկատարվի միայն մրցույթով՝ նախկինում ընկերության տնօրենի կողմից նշանակման փոխարեն: Սրա կարգավորման նպատակով նախագիծ է մշակվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Շախմատի աշխարհի վետերանների եռակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսերի կարծիքով Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակտիվ գործողություններ է նախաձեռնել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 25-ից մինչեւ 29-ը կատարել է իշխանության գլուխ գտնվելու ընթացքում առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Չինաստան: