Բաժիններ՝

Ամերիկյան օդուժը ցուցադրել է ապագայի պատերազմը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) հրապարակել է տեսանյութ, որտեղ ոչ հեռավոր ապագայի օդային մարտ է ցուցադրված։ «Ռազմաօդային ուժեր 2030 – գործելու կոչ» խորագրով տեսահոլովակը համառոտ նկարագրում է AFRL-ի մշակումների պատմությունը եւ հայտարարում հետազոտությունները շարունակելու մտադրության մասին՝ պատասխանելու համար «ազգային անվտանգության մարտահրավերներին»:

Ինչպես ցուցադրված էտեսահոլովակում, ապագայում ամերիկյան ռազմաօդային ուժերի գործողությունները կհամակարգվեն կառավարման մեկ կենտրոնում: Ըստ որում ռազմական ընդհարումները տեղի են ունենում երկրագնդի տարբեր մասերում: Մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ը պլանավորում է F-35 կործանիչների գործողությունները համաձայնեցնել հարվածային անօդաչուների էլեկտրոնային համակարգերի հետ:

Լաբորատորիայի ցուցադրած մարտում F-35 կործանիչի օդաչուն թշնամու տարածք է նետում մի քանի անօդաչուներ: Անօդաչուներից մեկը խոցում է հակառակորդի հրթիռային կայանքը: 2030 թվականին օդաչուների համազգեստը պլանավորում են հանդերձել սրտի ռիթմի, շնչառության, արյան ճնշման եւ մկանային լարվածության «խելացի» տվիչներով: Նաեւ տեսանյութում երեւում է, թե ինչպեսէ ռոբոտը ռազմափոխադրական ինքնաթիռից կասետային ռումբ նետում, որից անջատվում են բազմաթիվ դրոններ:

Անմիջապես հետո ցուցադրված էթեւավոր հրթիռի ուղղորդված հարվածը քաղաքային թաղամասին: Տեսահոլովակի վերջին վայրկյաններին ամերիկյան ինքնաթիռը լազերային ճառագայթով խոցում է թշնամու թռչող ապարատը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս