
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, հրկիզումն էր. աղբյուր

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, հրկիզումն էր շենքի չորրորդ հարկի մանկական խաղային համալիրում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրադրությանը ծանոթ աղբյուրը:
«Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառ է դարձել դրսից կրակը ներս բերելը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ այս եզրակացությունը հիմնվում է նաեւ վկաների ցուցմունքների վրա: «Հրդեհը ծագել է պորոլոնե խորանարդիկներով չոր ավազանում»,- ճշտել էգործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ ստուգվում են նաեւ մյուս վարկածները: