
Ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մարտի 28-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում ս․թ․ մարտի 24-ին ժամը 19։00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է անասնագոմի տանիքը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ քամուց պոկվել է 1-ին փողոցի 9-րդ փակուղու թիվ 1 տանը (սեփականատեր՝ Ն. Գ.) հարակից անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ):